вторник, 1 апреля 2014 г.

Մարտի 20-ը երջանկության միջազգային օրն է

<<Մի՛ վազիր երջանկության ետևից. այն միշտ գտնվում է քո ներսում>>:
                                                                                        
Պյութագորաս


Սուսաննա Խաչատրյանը  գտել է երջանկության նոր բանալի: Երկար տարիներ աշխատելով դպրոցում` երջանկանում էր իր աշխատանքով, աշակերտներով` իր օրը նվիրելով նրանց: Այժմ, երբ միայն տնային տնտեսուհի է, երջանկանում է իր ընտանիքով. <<Աշխատանքային տարիներին երջանիկ էի, որ սիրված ուսուցչուհի էի: Այժմ երջանիկ եմ, որ սիրված մայր եմ և տատիկ: Գիտակցում եմ, որ հենց ընտանիքս է երջանկության բանալին>>:
Յուրաքանչյուրն ունի երջանկության վերաբերյալ իր պատկերացումները: Հոգեբան Տաթև Չոբանյանը  նշում է, որ մարդն այն ժամանակ է լիարժեք երջանիկ, երբ սիրում է կյանքը, սիրում այն ամենը, ինչ կատարվում է նրա շուրջը և շրջապատում է իրեն:
Լուսարար Սևակ  Դարմանջյանը երջանիկ լինելը կապում է Աստծո հետ՝ պարզաբանելով, որ երջանկությունը  ևս գալիս է Աստծուց, և հնարավոր կլինի լինել երջանիկ, երբ ապրես Աստծով:
Իսկ սոցհարցումներն էլ փաստում են հետևյալը, որ վանաձորցիների 90% –ը երջանիկ է ամուր ընտանիք և սիրող երեխաներ ունենալու շնորհիվ: Ոմանց երջանկացնում է սիրած աշխատանքը, ոմանց էլ՝ տնային կենդանիները:
 Հիշոցնենք, որ 2012 թվականից ՄԱԿ-ի որոշմամբ մարտի 20-ը նշվում է որպես երջանկության միջազգային օր: Այն առաջարկել է Բութանի թագավորության բնակիչներից մեկը, իսկ ամսաթվի ընտրության պատճառը հայտնի չէ: