<<Մի՛ վազիր երջանկության ետևից. այն միշտ գտնվում է քո ներսում>>:
Պյութագորաս
Պյութագորաս
Յուրաքանչյուրն ունի երջանկության վերաբերյալ իր պատկերացումները:
Հոգեբան Տաթև Չոբանյանը նշում է, որ մարդն
այն ժամանակ է լիարժեք երջանիկ, երբ սիրում է կյանքը, սիրում այն ամենը, ինչ կատարվում
է նրա շուրջը և շրջապատում է իրեն:
Լուսարար Սևակ Դարմանջյանը երջանիկ լինելը
կապում է Աստծո հետ՝ պարզաբանելով, որ երջանկությունը ևս գալիս է Աստծուց, և հնարավոր կլինի լինել երջանիկ, երբ ապրես Աստծով:
Իսկ սոցհարցումներն էլ փաստում են հետևյալը, որ վանաձորցիների
90% –ը երջանիկ է ամուր ընտանիք և սիրող երեխաներ ունենալու շնորհիվ: Ոմանց երջանկացնում է սիրած աշխատանքը, ոմանց էլ՝ տնային կենդանիները:
Հիշոցնենք, որ 2012 թվականից
ՄԱԿ-ի որոշմամբ մարտի 20-ը նշվում է որպես երջանկության միջազգային օր: Այն առաջարկել է Բութանի թագավորության բնակիչներից
մեկը, իսկ ամսաթվի ընտրության պատճառը հայտնի չէ:
Этот комментарий был удален автором.
ОтветитьУдалить