суббота, 24 мая 2014 г.

ԵՊՀ-ի այցը ՎՊՀ

Մայիսի 16-ին Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարանն իր հարկի ներքո հյուրընկալել էր Երևանի պետական համալսարանի պատվիրակությանը:
Պատվիրակության կազմում էին ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, հայ գրականության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը, հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Պապին Մուրադյանը, հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը, հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, ուսանողության հետ տարվող աշխատանքների գծով բաժնի վարիչ Վահագն Վարագյանը և ուսանողական խորհրդի նախագահ Ռաֆիկ Քարամյանը:
Այցի նպատակը ՎՊՀ-ի գրադարանին գրքեր նվիրելն էր: Նվիրաբերվեց շուրջ 120 անուն՝ 212 կտոր բազմաբնույթ գիրք, այդ թվում՝ բառարաններ, մենագրություններ, դասագրքեր և ուսումնամեթոդական ձեռնարկներ:
Ներկաներին ողջունեց ՎՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Սուսաննա Թումանյանը, որը նշեց, որ այսօր շատ ավելի մեծ պատասխանատվությամբ պիտի լծվեն կրթության գործին՝ առաջին հերթին բարձր օրինակ ունենալով մայր բուհը:
ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը ՎՊՀ պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմին շնորհավորեց բուհի վերանվանման կապակցությամբ և հավելեց. <<Մենք, իսկապես, պետք է փորձենք զարգացնել այն գործընկերությունը, այն համագործակցությունը, որն արդեն իսկ կա մեր համալսարանների, Հայաստանի տարբեր բուհերի միջև>>:

Հանդիպման ավարտին ՎՊՀ-ի ուսանողները, ի նշան երախտիքի, հանդես եկան երաժշտական կատարումներով:

Комментариев нет:

Отправить комментарий