суббота, 24 мая 2014 г.

Փոքրիկ նախաձեռնություն՝ ցանկալի արդյունք

Մայիսի 18-ին մի շարք երիտասարդներ հավաքվել էին Վանաձորի Սայաթ Նովայի անվան զբոսայգում: Նպատակը այգին աղբից մաքրելն էր, նախաձեռնողը՝ Մարգարիտա Կոծինյանը:
<<Ընկերներով գնացինք այգի զբոսնելու, տեսանք աղբը։ Անմիջապես առաջարկեցի մաքրել, սակայն նախաձեռնությունն իրականացնելու համար ավելի շատ մարդ էր պետք։ Ֆեյսբուք սոցիալական ցանցում միջոցառում կազմակերպեցի, իսկ արձագանքները սպասել չտվեցին>>,- նշում է նա:
Գովելի է այն, որ, ինչպես փաստեց նախաձեռնության հեղինակը, արձագանքողները շատ էին:
Նախաձեռնությանը միացել էին <<Լոռու երիտասարդ սերունդ>>, <<Լոռեցիների միավորում>>, <<Նախաձեռնող երիտասարդություն, զարգացող համայնք>> հասարակական կազմակերպությունները, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Լոռու մարզային կառույցի անդամները, ուսանողներ, աշակերտներ և քաղաքի աղբահանությամբ մտահոգված այլ քաղաքացիներ:
<<Պետական կառույցներից չեն օգնել, միայն տեղեկացրել ենք, որ աղբահանության մեքենայով գան, տանեն հավաքված աղբը>>,- ասաց Մարգարիտա Կոծինյանը:

Նախաձեռնության մասնակից Յանա Եղշատյանն էլ հավելեց, որ կոնկրետ իր համար կարևոր չէ պետական կառույցների օժանդակությունը: Կարևորը, որ նախաձեռնությունը ծառայի իր նպատակին:



Комментариев нет:

Отправить комментарий