среда, 23 октября 2013 г.

Սրբոց Թարգմանչաց տոնը նշվեց հոկտեմբերի 12-ին


Հայ առաքելական եկեղեցին նշում է վարդապետ սուրբ Մեսրոպ Մաշտոցի,նրա ավագ և կրտսեր աշակերտների՝Եղիշեի, Մ. Խորենացու, Դ. Անհաղթի և այլոց հիշատակը:Թարգմանիչների շնորհիվ Սբ. Աստվածաշունչ մատյանը թարգմանվել է հայերեն և դեռևս վաղ միջնադարում հայոց եկեղեցին թարգմանիչներին դասել է սրբերի շարքը ու սահմանել հատուկ տոն:


Այն նշվում է Սուրբ Խաչի տոնից չորրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը:Տոնի կապակցությամբ եկեղեցիներում մատուցվել է սուրբ պատարագ:Իսկ Վանաձորի Սուրբ Աստվածածին Այս տարի Թարգմանչաց տոնը հայ առաքելական եկեղեցին նշեց հոկտեմբերի 12-ին:Այն եկեղեցում Թարգմանչաց տոնին նվիրված եկեղեցական երգերով հանդես եկան Մայր Աստվածածին երգչախմբի սաները՝Սերժիկ Հարությունյանի դիրիժորությամբ:
Տոնի վերաբերյալ իր կարծիքը հայտնեց լուսարար Սևակ Դերմենջյանը.<<Այս տոնը թարգմանչաց արվեստի գովաբանումն է:Հնում շատ ավելի մեծ շուքով է տոնվել,մանավանդ դպրոցներում:Այժմ էլ նպատակ կա դպրոցներում կազմակերպել Թարգմանչաց տոնին նվիրված միջոցառումներ,որպեսզի աշակերտների շրջանում բարձրացվի թարգմանչաց արվեստի և մեր վարդապետների ճանաչողության մակարդակը>>:

Տոնում ենք հայկական ազատ մամուլի օրը


Հայ մամուլի օրը կապված է Շահամիր Շահամիրյանի Մադրաս քաղաքում հիմնած <<Ազդարար>> թերթի հետ:Այն սկսել է տպագրվել 1794 թվականի հոկտեմբերի 16-ից և այդ պատճառով էլ Հայաստանի կառավարության որոշմամբ 2004 թվականից հոկտեմբերի 16-ը համարվում է Հայկական մամուլի օր:
Մերօրյա մամուլի մասին իր տեսակետներով կիսվեց <<Լոռու մարզ>> թերթի գլխավոր խմբագիր Մանվել Միկոյանը.<<Առաջին հերթին պետք է ասեմ, որ այսօր մամուլը անհամեմատ ազատ է, քան հեռուստաընկերությունները: Ինչպես հանրային կյանքում, մամուլի դաշտում նույնպես տիրում է բազմազանություն: Երևանյան լուրջ թերթերից կառանձնացնեի <<Ազգ>> և <<Առավոտ>> թերթերը, որոնք համեմատաբար պահպանել են և՛ բազմակարծությունը, և՛ օբյեկտիվությունը, և՛ զերծ են մնում բամբասանքի աստիճանի հասնող լրատվություն տպագրելուց:Հանրությանը մատչելի լինելու առումով թերթերին մասնավորապես օգնում է դրանց էլեկտրոնային տարբերակը:Օրինակ <<Ազգ>> թերթը հայերենից բացի լուրերը թողարկում է նաև ռուսերեն, անգլերեն և թուրքերեն լեզուներով:Արժե անդրադառնալ նաև այլ էլեկտրոնային տարբերակների, որոնցից շատ քչերն են պահպանում լրագրության տարրական կանոնները:Էլեկտրոնային թերթերից շատերը հրապարակում են ամբողջությամբ չճշտված, բազմաթիվ ուղղագրական և շարահյուսական սխալներով նյութեր:Ինչ վերաբերում է մեր մարզի տպագիր մամուլին՝ պատկերը բոլորովին այլ է:<<Լոռու մարզ>> թերթը լինելով լրատվական ուղղվածության՝ տպագրում է նաև նյութեր տարբեր հիմնահարցերի մասին, որից հետո երբեք կարիք չի լինում փաստերը հերքող որևէ պատասխան տպագրել:Վանաձորում տպագրվում է նաև <<Վանաձորյան խճանկար>> ժամանցային թերթը, որն իր տեսակի մեջ եզակի է  և գտել է իր ընթերցողներին:Այն որոշակի տեղ է հատկացնում նաև քաղաքի իրադարձություններին:Ի տարբերություն մայրաքաղաքային լրատվամիջոցների ուրախությամբ պետք է նշեմ, որ Վանաձորում տպագիր մամուլը և հեռուստաընկերությունները սերտորեն համագործակցում են միմյանց հետ լուրերի փոխանակմամբ և ստեղծագերծական տարբեր հարցերում>>:



Այս ամենի ապացույցն են հարցումները,որոնք վկայում են , որ վանաձորյան բնակչության մի հոծ զանգված առհասարակ հետաքրքրված է թերթերով:Ե՛վ Մարզային գրադարանի աշխատակիցները, և՛ թերթերի կրպակների վաճառողները բարձր են գնահատում թերթերի վաճառողականությունը:Ամենաշատ վաճառվող և ընթերցվող թերթերից են <<Ազգ>>, <<Հրապարակ>>, <<Հայկական ժամանակ>> և <<Վանաձորյան խճանկար>> թերթերը:Գրադարանի մամուլի բաժնի աշխատակից Աստղիկ Խուդինյանը նշում է. <<Ամենաքիչը քսան ընթերցող ունենում ենք օրվա ընթացքում,և հատկապես ընթերցասերները միջինից բարձր տարիքի մարդիկ են,ովքեր ավելի շատ հետաքրքրված են քաղաքականությամբ և շատ են ընթերցում << Հայկական ժամանակ>> օրաթերթը:Նույն տվյալներն են հայընում նաև կրպակների աշղատակիցները,բայց նշում են,որ թերթերի վաճառողականությունը հատկապես բարձրանում է օգոստոս և հունվար ամիսներին,երբ ուսանողները վարձով տրվող բնակարանների համար գնում են հայտարարություններ պարունակող թերթեր:Ուշագրավ է նաև այն փաստը,որ թերթերի ընթերցասերներին հետաքրքրում են նաև ռուսական թերթերը,հատկապես <<Аргументы и факты>>, <<Комсомольская правда>> ,<<Деловой вторник>> և այլն:


Լավ է կույր աչոք, քան մտոք


Հոկտեմբերի 15-ը կույրերի միջազգային օրն է,որն այլ կերպ կոչվում է նաև <<Սպիտակ ձեռնափայտի օր>>:Այն ամբողջ աշխարհում սկսել է նշվել 1969 թվականից, և շատ երկրներ մինչև օրս էլ իրականացնում են միջոցառումներ նվիրված այդ օրվան:

Վանաձորում գործող Կույրերի միությունում այժմ կան տասնյակ կույրեր,ովքեր իսկապես ունեն ուշադրության կարիք:
                                                 (Կույրերի միության վանաձորյան մասնաշենքը)               


Փորձելով վեր հանել նրանց հուզող խնդիրները՝ հարցազրույց վարեցի Կույրերի միության անդամ Աղունիկ Շաքարյանի հետ:
-Տեղյա՞կ էիք,որ հոկտեմբերի 15-ը կույրերի միջազգային օրն է:
-Որտեղի՞ց գիտեի այ բալա ջան:Մեզ ո՞վ ա ուշադրություն դարձնում,ո՞վ ա հիշում:Էս Սովետական միության փլուզումից հետո սենց եղավ:Էդ ժամանակ ասենք տան վարձերը կիսվում էին,տրանսպորտը,բոլոր կոմունալ ծախսերը:Հմի ոչ մի բան,լրիվ կտրվեց,հավասար ենք բոլորի հետ:Ձրի պուտյովկեն տալիս էին,գնում էինք հանգստանում գալի,օգնության կարգով գնում էինք,հլը մի հատ էլ սամալյոտի փողն էին հետ տալի,լրիվ ձրի էր ըլնում էդ գնալ գալը:Հմի ձրի չի,գոնե,գոնե կես գինը ըլնի:
-Իսկ երբևէ միջոցառումներ իրականացվե՞լ են այստեղ կամ ձեզ նվիրված:
-Հմի չէ,ոչ մի տեսակի բան էլ չեն անում,իսկ Սովետի վախտ մենք մեր անսամբլը ունեինք՝ նվագողներ ունեինք,երգիչներ,բանաստեղծներ:Մենք մեր միջոցառումները կազմակերպում էինք,ուրախանում,իսկ հմի սկի ստե եկող չկա,մենք մեզանով ո՞նց անենք:
-Իսկ այժմ ի՞նչ խնդիրների առաջ եք կանգնում,օրինակ թեկուզ տեղաշարժման հետ կապված:
-Չէ,պրոբլեմ չկա,ես մենակս գնում գալիս եմ,առանց մեկի օգնության:Բայց նայած կույր. կույր կա, որ չի կարում, հատուկ փայտիկներ են տվել, դրանցով են ման գալիս, բայց ես չէ, չնայած իմ տունը մոտիկ էլ ա էս հիմնարկին, դրա համար հեշտ եմ գնում գալի:
-Ըստ Ձեզ Հայաստանում համապատասխան միջոցներ ձեռնարկու՞մ են կույրերի կյանքը հեշտացնելու համար:
-Մեր ժանամակին մենք մեր ամեն արտոնությունից օգտվել ենք:Հիմիկվա,հիմիկվա երիտասարդ կույրերը մեղկ են,մեղկ,անգամ մի ընտանիք չեն կարա կազմեն,որովհետև չունեն աշխատանք,աշխատանքով պտի ընտանիք կազմեն, չէ՞:Մենք արդեն մեր դարն ապրել ենք, մենք արդեն թոռ ենք պահում, դրանով ենք ուրախանում, իսկ հմի ջահելները չեն ամուսնանում. ու՞մ հետ ամուսնանան կամ ո՞նց ընտանիք պահեն:
-Բայց չէ՞ որ հիմա կան կազմակերպություններ, ընկերություններ, որոնք օժանդակում են հաշմանդամներին:
-Վիվա-Սելն ա օգնում, բայց հաշմադամ ասելով նրանք մենակ հասկանում են սայլակավորներին ու խուլ-համրերին:Կույրերի մասին հիշող չկա:Մենակ նրանց են օգնում, գործի ընդունում, մենք հեչ ենք:


Նշեմ,որ Վանաձորի Կույրերի միությունը գործում է 1931 թվականից և հանդիսանում է Երևանի մասնաճյուղ:Մասնաշենքում առկա են մի շարք պայմաններ ակտիվ առօրյա անցկացնելու համար:Կա գրադարան-ընթերցասրահ՝ կույրերի համար նախատեսված հատուկ գրականությամբ,բացի այդ առկա են ձայնագրված գրքեր: Դահլիճում կան հատուկ կույրերի համար նախատեսված ժամանցային խաղեր՝ շախմատ, շաշկի, դոմինո, նաև երաժշտական գործիքներ՝ դաշնամուր, շվի, մանդոլինա, որոնք միա՛յն աչքերով կույր մարդկանց օրվա անբաժանելի մասն են կազմում:

четверг, 3 октября 2013 г.

Արվեստի ո՞ր ճյուղն եք նախընտրում

Հարցում անցկացրի Տիգրան  Մեծ պողոտայում ՝  պարզելու համար,թե վանաձորցիները որքանո՞վ են հետաքրքրված արվեստով և հատկապես ո՞ր ճյուղն են նախընտրում:

 Տաթև Աբրահամյան, 19 տարեկան

-Նախընտրում եմ հատկապես գրականությունն ու նկարչությունը:Առավելապես գրականությունը, քանի որ այն ավելի մոտ է մարդկային հոգուն:
  Անժելա Ստեփանյան, 43 տարեկան
-Նախընտրում եմ նկարչությունը:Պարզապես դուր է գալիս:
  Անահիտ Մխիթարյան, 59 տարեկան
-Հետաքրքրված եմ, սիրում եմ, բայց հատկապես նախընտրում եմ երգ-երաժշտությունը:
  Սարգիս Չատինյան,17 տարեկան
-Նախընտրում եմ երգը:Ռեփ:
 Թամարիկ Ոսկանյան, 19 տարեկան
-Իհարկե երգը:
Մանիկ Սարգսյան, 39 տարեկան
-Երգ եմ շատ լսում: Դե շատը երգ, մնացածը այդքան էլ չէ:
Մետաքսյա Վարդանյան, 30 տարեկան
-Նկարչություն:
Ելենա Մադոյան, 21 տարեկան
-Բոլորը:Շատ եմ սիրում արվեստ ,շատ: Զարմանալի է, բայց քանդակագործությունը:
Հասմիկ Կոստանդյան, 10 տարեկան
-Պարել եմ սիրում:Այո, շաբաթը 2 անգամ:
Վահե Համբարձումյան, 29 տարեկան
-Քանդակագործություն:
Արտյոմ Հովհաննիսյան, 27 տարեկան
-Պար, պար, պար: Պարուսույց եմ:
Տաթև Չիլինգարյան, 64 տարեկան
-Չգիտեմ, երևի պար:
Ալինա Մարտիրոսյան, 20 տարեկան
-Բնականաբար պար: «Հորովել» պարի համույթի սան եմ:
Աստղիկ Պապյան, 42 տարեկան
-Նկարչությունը:Աղջիկս ապագա նկարչուհի է:
Անահիտ Հովհաննիսյան, 16 տարեկան
-Երգ-երաժշտություն: Ինքս էլ երգում եմ: