среда, 23 октября 2013 г.

Տոնում ենք հայկական ազատ մամուլի օրը


Հայ մամուլի օրը կապված է Շահամիր Շահամիրյանի Մադրաս քաղաքում հիմնած <<Ազդարար>> թերթի հետ:Այն սկսել է տպագրվել 1794 թվականի հոկտեմբերի 16-ից և այդ պատճառով էլ Հայաստանի կառավարության որոշմամբ 2004 թվականից հոկտեմբերի 16-ը համարվում է Հայկական մամուլի օր:
Մերօրյա մամուլի մասին իր տեսակետներով կիսվեց <<Լոռու մարզ>> թերթի գլխավոր խմբագիր Մանվել Միկոյանը.<<Առաջին հերթին պետք է ասեմ, որ այսօր մամուլը անհամեմատ ազատ է, քան հեռուստաընկերությունները: Ինչպես հանրային կյանքում, մամուլի դաշտում նույնպես տիրում է բազմազանություն: Երևանյան լուրջ թերթերից կառանձնացնեի <<Ազգ>> և <<Առավոտ>> թերթերը, որոնք համեմատաբար պահպանել են և՛ բազմակարծությունը, և՛ օբյեկտիվությունը, և՛ զերծ են մնում բամբասանքի աստիճանի հասնող լրատվություն տպագրելուց:Հանրությանը մատչելի լինելու առումով թերթերին մասնավորապես օգնում է դրանց էլեկտրոնային տարբերակը:Օրինակ <<Ազգ>> թերթը հայերենից բացի լուրերը թողարկում է նաև ռուսերեն, անգլերեն և թուրքերեն լեզուներով:Արժե անդրադառնալ նաև այլ էլեկտրոնային տարբերակների, որոնցից շատ քչերն են պահպանում լրագրության տարրական կանոնները:Էլեկտրոնային թերթերից շատերը հրապարակում են ամբողջությամբ չճշտված, բազմաթիվ ուղղագրական և շարահյուսական սխալներով նյութեր:Ինչ վերաբերում է մեր մարզի տպագիր մամուլին՝ պատկերը բոլորովին այլ է:<<Լոռու մարզ>> թերթը լինելով լրատվական ուղղվածության՝ տպագրում է նաև նյութեր տարբեր հիմնահարցերի մասին, որից հետո երբեք կարիք չի լինում փաստերը հերքող որևէ պատասխան տպագրել:Վանաձորում տպագրվում է նաև <<Վանաձորյան խճանկար>> ժամանցային թերթը, որն իր տեսակի մեջ եզակի է  և գտել է իր ընթերցողներին:Այն որոշակի տեղ է հատկացնում նաև քաղաքի իրադարձություններին:Ի տարբերություն մայրաքաղաքային լրատվամիջոցների ուրախությամբ պետք է նշեմ, որ Վանաձորում տպագիր մամուլը և հեռուստաընկերությունները սերտորեն համագործակցում են միմյանց հետ լուրերի փոխանակմամբ և ստեղծագերծական տարբեր հարցերում>>:



Այս ամենի ապացույցն են հարցումները,որոնք վկայում են , որ վանաձորյան բնակչության մի հոծ զանգված առհասարակ հետաքրքրված է թերթերով:Ե՛վ Մարզային գրադարանի աշխատակիցները, և՛ թերթերի կրպակների վաճառողները բարձր են գնահատում թերթերի վաճառողականությունը:Ամենաշատ վաճառվող և ընթերցվող թերթերից են <<Ազգ>>, <<Հրապարակ>>, <<Հայկական ժամանակ>> և <<Վանաձորյան խճանկար>> թերթերը:Գրադարանի մամուլի բաժնի աշխատակից Աստղիկ Խուդինյանը նշում է. <<Ամենաքիչը քսան ընթերցող ունենում ենք օրվա ընթացքում,և հատկապես ընթերցասերները միջինից բարձր տարիքի մարդիկ են,ովքեր ավելի շատ հետաքրքրված են քաղաքականությամբ և շատ են ընթերցում << Հայկական ժամանակ>> օրաթերթը:Նույն տվյալներն են հայընում նաև կրպակների աշղատակիցները,բայց նշում են,որ թերթերի վաճառողականությունը հատկապես բարձրանում է օգոստոս և հունվար ամիսներին,երբ ուսանողները վարձով տրվող բնակարանների համար գնում են հայտարարություններ պարունակող թերթեր:Ուշագրավ է նաև այն փաստը,որ թերթերի ընթերցասերներին հետաքրքրում են նաև ռուսական թերթերը,հատկապես <<Аргументы и факты>>, <<Комсомольская правда>> ,<<Деловой вторник>> և այլն:


Комментариев нет:

Отправить комментарий