Հոկտեմբերի 15-ը կույրերի
միջազգային օրն է,որն այլ կերպ կոչվում է նաև <<Սպիտակ ձեռնափայտի օր>>:Այն
ամբողջ աշխարհում սկսել է նշվել 1969 թվականից, և շատ երկրներ մինչև օրս էլ իրականացնում
են միջոցառումներ նվիրված այդ օրվան:
Վանաձորում գործող
Կույրերի միությունում այժմ կան տասնյակ կույրեր,ովքեր իսկապես ունեն ուշադրության
կարիք:
Փորձելով վեր հանել
նրանց հուզող խնդիրները՝ հարցազրույց վարեցի Կույրերի միության անդամ Աղունիկ Շաքարյանի
հետ:
-Տեղյա՞կ էիք,որ հոկտեմբերի
15-ը կույրերի միջազգային օրն է:
-Որտեղի՞ց գիտեի այ
բալա ջան:Մեզ ո՞վ ա ուշադրություն դարձնում,ո՞վ ա հիշում:Էս Սովետական միության փլուզումից
հետո սենց եղավ:Էդ ժամանակ ասենք տան վարձերը կիսվում էին,տրանսպորտը,բոլոր կոմունալ
ծախսերը:Հմի ոչ մի բան,լրիվ կտրվեց,հավասար ենք բոլորի հետ:Ձրի պուտյովկեն տալիս էին,գնում
էինք հանգստանում գալի,օգնության կարգով գնում էինք,հլը մի հատ էլ սամալյոտի փողն էին
հետ տալի,լրիվ ձրի էր ըլնում էդ գնալ գալը:Հմի ձրի չի,գոնե,գոնե կես գինը ըլնի:
-Իսկ երբևէ միջոցառումներ
իրականացվե՞լ են այստեղ կամ ձեզ նվիրված:
-Հմի չէ,ոչ մի տեսակի
բան էլ չեն անում,իսկ Սովետի վախտ մենք մեր անսամբլը ունեինք՝ նվագողներ ունեինք,երգիչներ,բանաստեղծներ:Մենք
մեր միջոցառումները կազմակերպում էինք,ուրախանում,իսկ հմի սկի ստե եկող չկա,մենք մեզանով
ո՞նց անենք:
-Իսկ այժմ ի՞նչ խնդիրների
առաջ եք կանգնում,օրինակ թեկուզ տեղաշարժման հետ կապված:
-Չէ,պրոբլեմ չկա,ես
մենակս գնում գալիս եմ,առանց մեկի օգնության:Բայց նայած կույր. կույր կա, որ չի կարում,
հատուկ փայտիկներ են տվել, դրանցով են ման գալիս, բայց ես չէ, չնայած իմ տունը մոտիկ
էլ ա էս հիմնարկին, դրա համար հեշտ եմ գնում գալի:
-Ըստ Ձեզ Հայաստանում
համապատասխան միջոցներ ձեռնարկու՞մ են կույրերի կյանքը հեշտացնելու համար:
-Մեր ժանամակին մենք
մեր ամեն արտոնությունից օգտվել ենք:Հիմիկվա,հիմիկվա երիտասարդ կույրերը մեղկ են,մեղկ,անգամ
մի ընտանիք չեն կարա կազմեն,որովհետև չունեն աշխատանք,աշխատանքով պտի ընտանիք կազմեն,
չէ՞:Մենք արդեն մեր դարն ապրել ենք, մենք արդեն թոռ ենք պահում, դրանով ենք ուրախանում,
իսկ հմի ջահելները չեն ամուսնանում. ու՞մ հետ ամուսնանան կամ ո՞նց ընտանիք պահեն:
-Բայց չէ՞ որ հիմա
կան կազմակերպություններ, ընկերություններ, որոնք օժանդակում են հաշմանդամներին:
-Վիվա-Սելն ա օգնում,
բայց հաշմադամ ասելով նրանք մենակ հասկանում են սայլակավորներին ու խուլ-համրերին:Կույրերի
մասին հիշող չկա:Մենակ նրանց են օգնում, գործի ընդունում, մենք հեչ ենք:
Նշեմ,որ Վանաձորի
Կույրերի միությունը գործում է 1931 թվականից և հանդիսանում է Երևանի մասնաճյուղ:Մասնաշենքում
առկա են մի շարք պայմաններ ակտիվ առօրյա անցկացնելու համար:Կա գրադարան-ընթերցասրահ՝
կույրերի համար նախատեսված հատուկ գրականությամբ,բացի այդ առկա են ձայնագրված գրքեր:
Դահլիճում կան հատուկ կույրերի համար նախատեսված ժամանցային խաղեր՝ շախմատ, շաշկի,
դոմինո, նաև երաժշտական գործիքներ՝ դաշնամուր, շվի, մանդոլինա, որոնք միա՛յն աչքերով
կույր մարդկանց օրվա անբաժանելի մասն են կազմում:
Комментариев нет:
Отправить комментарий