пятница, 8 ноября 2013 г.

«Սաղ իրա մասին են խոսում, չեն ասում՝ երկու գյոզալ ախպեր ա մեռել»

Եղվարդ-Երևան ճանապարհին հոկտեմբերի 20-ին վթարի ենթարկված Վարդան Պետրոսյանը գտնվում է ձերբակալվածի կարգավիճակում, բայց գտնվում է ոչ թե ոստիկանական բաժանմունքում, այլ՝ հիվանդանոցում, իսկ ոստիկաններն էլ  հսկում են նրա հիվանդասենյակը: Դերասանի վիճակը համեմատաբար լավ է, բայց չգիտեն` դեռ ինչքան կմնա այդ կենտրոնոմ:
Մահացած երիտասարդների հարազատները նշում են, որ Վարդան Պետրոսյանը պետք է անպայման ենթարկվի պատասխանատվության, քանի որ նա բոլորի նման իրավահավասար է  և պիտի պատժվի:
«Սաղ իրա մասին են խոսում, չեն ասում՝ երկու գյոզալ ախպեր ա մեռել»,- հազիվ զսպելով արցունքները`ասում է մահացածների քույրը:Այսպես են կարծում նաև մի շարք քաղաքացիներ, չնայած որ Վարդանն իսկապես նրանց սիրելի դերասաններից է: Իհարկե կա նաև հակառակ տեսակետը, ըստ որի դա ընդամենը պատահականություն էր, և մտադրված ոչինչ չկար:
Իսկ փաստի առթիվ անցկացված սոցհարցումները փաստում են հատևյալը.
Անիցա Գենջյան, 38 տ. գրադարանավարուհի է
-Դե անզգուշության արդյունք է: Մտածված չի եղել, բոլորի հետ էլ կարող է պատահել:
Փառանձեմ Ափինյան, 25 տ. վաճառողուհի է
-Լավ կլինի, որ հետևեն երթևեկության կանոններին և գազանավարի չքշեն մեքենան:
Անահիտ Քոչարյան, 22 տ. մանկավարժ է
-Չէի ցանկանում, որ այդպես լիներ, բայց կյանք ա , ամեն ինչ էլ պատահում ա:
Մարտին Մակարյան, 26 տ. չի աշխատում
-Ես գտնում եմ, որ մեղքը Վարդանինն է և ձերբակալությունն էլ ճիշտ է:
Արփինե Բաբոյան, 32 տ. բանասեր է
-Ոչ  ոք չի կարող ասել` նա մեղավոր է, բայց դե երկու անմեղ զոհի հեղինակ դարձավ:
Հարություն Մինասյան, 76 տ. թոշակառու է

-Իրենց անզգուշությունից են լինում էդ պատահարները: Եվ Վարդանի դեպքն էլ դրա վառ ապացույցն է ու պիտի պատժվի:

Աղբյուրներ` Slaq.am  
                       YouTube.com
Նյութը պատրաստեցին` Կիմա Հարությունյանը, Անի Մեհրաբյանը և Հերմինե Օրուլյանը:

Комментариев нет:

Отправить комментарий