Նարեկացի փողոցի խնդիրներին կարծես վերջ չկա: Այն, որ փողոցը միջպետական նշանակության է, իհարկե, գովելի է, սակայն առաջացնում է մի շարք խնդիրներ, որոնցից իր կարևորության աստիճանով հատկապես առանձնանում է մեկը: Բեռնատար մեքենաները, որոնք տնտեսական ապրանքներ, կենցաղային տեխնիկա են ներկրում Թուրքիայից և Վրաստանից, մեծ ծանրաբեռնվածություն են առաջացնում ոչ միայն երթևեկության մեջ, այլև 1988 թվականի երկրաշարժից հետո չամրացված շենքերի համար:
«Էդ ֆուռերը որ անցնում են, ամբողջ տունը դղրդում ա: Մենք, որ հինգերորդ հարկում ենք, զգում ենք, բա առաջին հարկիններն ի՞նչ ասեն »,- նշում է Նարեկացի 43 շենքի բնակչուհի Շամրիկ Մարտիրոսյանը:
«Էդ ֆուռերը որ անցնում են, ամբողջ տունը դղրդում ա: Մենք, որ հինգերորդ հարկում ենք, զգում ենք, բա առաջին հարկիններն ի՞նչ ասեն »,- նշում է Նարեկացի 43 շենքի բնակչուհի Շամրիկ Մարտիրոսյանը:
Իսկ առաջին հարկի բնակիչները սարսափահար պատմում են, որ անգամ պահարանի ապակյա սպասքն է զրնգում մեքենաների անցնելու ժամանակ:Նույն շենքի բնակչուհի Լուսինե Օրուլյանն ասում է, որ եթե այն ժամանակ տատանումը զգացվում էր միայն փողոցին մոտ սենյակներում, ապա հիմա նաև շենքի հակառակ կողմում: Երբ հյուրեր են ունենում` զգուշացնում են, որ տատանման դեպքում չվախենան և խուճապահար չլինեն:
Բայց չնայած խնդրի հրատապությանը, բնակիչներից ոչ ոք դեռևս չի բարձրաձայնել այս խնդրի մասին, այն համոզմունքով, որ մեկ է բան չի փոխվելու:
Комментариев нет:
Отправить комментарий