Ամեն տարի դեկտեմբերի 15-ին ամբողջ աշխարհում նշվում է Թեյի
միջազգային օրը: Այն նշվում է 2004 թվականից և նպատակ ունի կառավարությունների և մարդկանց
ուշադրությունը հրավիրել թեյի վաճառքի հետ կապված խնդիրների վրա:
Տոնը հատկապես նշում են այն երկրները, որոնք թեյի արտադրության և արտահանման գործում մեծ դեր ունեն: Այդ երկրների թվում են Հնդկաստանը, Շրի Լանկան, Բանգլադեշը, Նեպալը և այլն:
Կարծիք կա, որ թեյը, որպես ըմպելիք, պատահականորեն է հայտնաբերվել Չինաստանում, երբ կայսրը թեյի տերևները պատահաբար գցել է եռացող ջրի մեջ: Այդ օրվանից թեյը սկսել է << մեծ ճանաչում վայելել >> Չինաստանում, բայց միայն 17-րդ դարում է << մուտք գործել >> Եվրոպա և Ռուսաստան:
Մինչև օրս էլ թեյը համարվում է շատերի համար սիրելի ըմպելիք ամբողջ աշխարհում:
<< Շատ-շատ եմ սիրում թեյ: Օրական երևի 3-4 բաժակ խմում եմ: Համ համեղ է, համ էլ օգտակար: Հատկապես սիրում եմ Ահմադ թեյը, ուղղակի անկրկնելի է >> ,- նշում է թեյի սիրահար Աելիտա Աթաբեկյանը:

Մթերային խանութի վաճառողուհի Մարինե Լասյանն էլ փաստում
է, որ ամենաշատ պահանջարկ վայելող թեյը Ակբար ապրանքանիշի թեյն է: << Գուցե Ակբարի
ընտրությունը պայմանավորված է գնի հետ, քանի որ ամենաէժանն է մնացածների համեմատ, բայց
եթե համը կախված է գնից, ապա ենթադրում եմ, որ ամենահամեղը հենց թանկ թեյերն են: Այնուամենայնիվ,
եթե Ակբարը համեղ չլիներ, կարծում եմ` այսքան մեծ պահանջարկ չէր ունենա >> ,- ավելացրեց վաճառողուհին:
Եվ չնայած թեյի տեսակների գնային տատանումներին և տարատեսակ համերին, այն կա և մնում
է աշխարհում սիրելի ըմպելիք:
Комментариев нет:
Отправить комментарий