
Նավաբեկությունից հետո մի փոքրիկ նավակում հայտնված կինն ու տղամարդը փորձում են որևէ ելք գտնել և հասնել ցամաքին: Սակայն մի կողմից քաղցն ու հոգնածությունը, մյուս կողմից էլ նրանց փոխզիջման չգնալը ավելի էին բարդացնում տիրող իրավիճակը:
Ասում են, թե կոնֆլիկտներն ի վերջո տանում են ներդաշնակության: Եվ հենց սա էր առանցքային հարցը. հանդիսատեսն առաջարկեր այնպիսի կոնֆլիկտ, որը կվերածվեր ներդաշնակության, այն է թե՝ փրկության:
Սկզբում հանդիսատեսի պասիվությունն անժխտելի էր, բայց առաջին մասնակցի <<բեմականացումը>> նպաստեց դահլիճի ակտիվացմանը և ավելի ու ավելի մեծացավ մասնակցել ցանկացողների թիվը:
Առաջարկվող տարբերակները շատ բազմազան էին, հետաքրքրիր և անգամ զավեշտալի. գործի դնել կանացի հմայքը՝ տղամարդու բազուկները թիավարելու համար օգտագործելու, համաձայնել հանել վերնաշապիկները՝ առագաստ կապելու համար, տղամարդու աշխարհագրական գիտելիքներն օգտագործել՝ դեպի ետ՝ ցամաքը դառնալու...
Ճիշտ է, ի վերջո դերասաններն այդպես էլ <<բաց ծովում մնացին>>, քանի որ ելք չգտնվեց, բայց դահլիճի բուռն ծափահարությունները վկայում էին, որ նպատակն արդարացվեց: Դա փաստեց նաև հաղորդավարը՝ վերջում նշելով, որ գոհ է հանդիսատեսից նման ընդունելության և մասնակցության համար:
Комментариев нет:
Отправить комментарий