<<Ընկերներով գնացինք
այգի զբոսնելու, տեսանք աղբը։ Անմիջապես առաջարկեցի
մաքրել, սակայն նախաձեռնությունն
իրականացնելու համար
ավելի շատ
մարդ էր
պետք։ Ֆեյսբուք սոցիալական
ցանցում միջոցառում
կազմակերպեցի, իսկ արձագանքները
սպասել չտվեցին>>,- նշում է նա:
Գովելի է այն, որ, ինչպես փաստեց նախաձեռնության հեղինակը, արձագանքողները շատ էին:
Նախաձեռնությանը միացել էին <<Լոռու երիտասարդ սերունդ>>, <<Լոռեցիների
միավորում>>, <<Նախաձեռնող
երիտասարդություն, զարգացող համայնք>> հասարակական
կազմակերպությունները, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Լոռու մարզային կառույցի անդամները, ուսանողներ, աշակերտներ և քաղաքի աղբահանությամբ մտահոգված այլ քաղաքացիներ:
<<Պետական կառույցներից չեն օգնել, միայն տեղեկացրել ենք, որ աղբահանության մեքենայով գան, տանեն հավաքված աղբը>>,- ասաց Մարգարիտա Կոծինյանը:
Նախաձեռնության մասնակից Յանա Եղշատյանն էլ հավելեց, որ կոնկրետ իր համար կարևոր չէ պետական կառույցների օժանդակությունը: Կարևորը, որ նախաձեռնությունը ծառայի իր նպատակին: